Բորիս Ջոնսոնը հրաժարվել է արգելել RT-ի հեռարձակումը Մեծ Բրիտանիայում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մերժել է բրիտանական իշխանությունների կողմից ՌԴ կառավարության կողմից ֆինանսավորվող RT (նախկին Russia Today) հեռուստաալիքի գործունեության հնարավոր արգելքը, գրում է Deutsche Welle-ն։
«Մենք հետևում ենք այն սկզբունքին, որ քաղաքական գործիչներին իրավունք չենք տալիս արգելել այս կամ այն լրատվամիջոցները», - ասել է Ջոնսոնը։
Միաժամանակ Ջոնսոնը նշել է, որ ներկայումս RT-ի կողմից տարածվող նյութը, իր կարծիքով, «մեծ վնաս է հասցնում ճշմարտությանը»։
Նախօրեին ԵՄ ԱԳ նախարարները պայմանավորվել էին արգելել Sputnik-ի և RT-ի, ինչպես նաև նրանց բոլոր դուստր ձեռնարկությունների հեռարձակումը ԵՄ-ում։