Ավստրալիայի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ
«Ավստրալիայի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի Դաշնության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ»։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է վարչապետ Սքոթ Մորիսոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պատժամիջոցների ցանկում են հայտնվել նաև արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, վարչապետ Միխայիլ Միշուստինը և ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը։