Լավրովը չի կարող մեկնել Ժնև՝ ռուսական ինքնաթիռների համար երկնքի փակ լինելու պատճառով
«ՄԱԿ-ը չի կարող ապահովել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած ռուսական պատվիրակության ժամանումը Ժնև՝ զինաթափման հանձնաժողովի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին մասնակցելու համար»: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա դա բացատրել է նրանով, որ Եվրոպայի երկրները, որոնք սահմանակից են Ռուսաստանին, փակել են ռուսական օդանավերի համար ճանապարհը։
«Հետևաբար, այն ինքնաթիռը, որով ռուսական պատվիրակությունը պետք է ժամանի Ժնև՝ չի կարող գնալ»,- հավելել է նա։