ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Պեսկովի դեմ
Եվրամիությունը դիտարկում է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Bloomberg-ին։
Սահմանափակումներ են առաջարկվում նախագահ Վլադիմիր Պուտինի երկարամյա մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի, ինչպես նաև մի շարք պետական լրատվամիջոցների գործիչների նկատմամբ, որոնք ԵՄ-ի կողմից մեղադրվում են ապատեղեկատվություն տարածելու մեջ։
Ինչպես հայտնում է Bloomberg-ը, Եվրամիությունը քննարկում է նաև գործարարներ Ալիշեր Ուսմանովի, Պետր Ավենի, Միխայիլ Ֆրիդմանի, Ալեքսեյ Մորդաշովի և թավջութակահար Սերգեյ Ռոլդուգինի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը։