Ուկրաինայում պատերազմի հետևանքով զոհվել է 14 երեխա
Ուկրաինայում ռազմական գործողությունների զոհ է դարձել 352 մարդ. Վիրավորվել է գրեթե 1700 մարդ։ Այս մասին ասվում է Ուկրաինայի ՆԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Նշվում է, որ պատերազմի զոհ է դարձել 14 երեխա, թեպետ Առողջապահության նախարարությունը ավելի վաղ հայտնել էր, որ զոհվել է 16 երեխա։