Ռուս զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Զապորոժեի ատոմակայանը
Ռուսաստանի Զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի Զապորոժիե ատոմակայանը, երկուշաբթի օրը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Ռուս զինվորականները լիովին վերահսկում են ատոմակայանի շրջակայքը, ճեպազրույցում ասել է ՌԴ նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը։
«ԱԷԿ-ի անձնակազմը շարունակում է աշխատել օբյեկտների պահպանման և ռադիոակտիվ իրավիճակի նորմալ ռեժիմով վերահսկման ուղղությամբ»,- ասել է Կոնաշենկովը։ Նրա խոսքով՝ «ռադիոակտիվ ֆոնը նորմալ է»։
Զապորոժիե ԱԷԿ-ը գտնվում է Էներգոդար քաղաքում (Ուկրաինայի Զապորոժիեի մարզ) Կախովկայի ջրամբարի ափին: