Նույնիսկ եթե ձեզ հաջողվի ապացուցել ռո՞ւսն է ավելի հայասեր, ուկրաինացի՞ն թե՞ արևմուտքը, չեք կանխելու այն, որ ուսապարկերը խրտվիլակին դարձնելու են նախագահ
Ռուս-ուկրաինական պատերազմի մասին մեր ֆեյսբուքյան քաղաքագետների, պատմաբանների ու ռազմական փորձագետների սուր բանավեճերը շաքարով կտրեմ ու համեստ մի հիշեցում կատարեմ: Այս մասին գրում է քաղաքագետ Ռոբերտ մարգարյանը:
«Էս պատերազմում ռուսը կրի, թե ուկրաինացին, թե ինչ-որ հանավականությամբ դա ավարտվի կողմերի բարիշելով, դրանով մեր դռանը չոքած սպառնալիքը չի վերանա, քանի որ իրական վտանգը Պռոշյանի կառավարական դաչաներում հերթական խաղաղ շաբաթավերջն անցկացնելուց հետո այսօր առավոտյան մի քանի փողոց փակելով հանգիստ ժամանելու է կառավարության շենքը:
Նույնիսկ եթե ձեզ հաջողվի ապացուցել ռուսն է ավելի հայասեր, թե ուկրաինացին կամ արևմուտքը, դրանով չեք կանխելու այն, որ այս շաբաթ նոր նախագահի առաջադրում է կատարվելու և ձեր ընտրած ուսապարկերը, ձեր անունից հերթական ամոթալի ընտրությունը կատարելով իրենց խրտվիլակին դարձնելու են Հայաստանի պետության գլուխը:
Ու հիշեցնեմ այս ամենի ֆոնին մինչև ապրիլ ժամանակ ունեք վերջ տալու այս խեղկատակությանը»: