Ուկրաինայի հետ բանակցությունները կսկսվեն մի քանի րոպեից. Մինսկում ՌԴ դեսպանատուն
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները Բելառուսի Գոմելի շրջանում կսկսվեն մի քանի րոպեից։ Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են Մինսկում ՌԴ դեսպանատանը։
«Մի քանի րոպեից կսկսվեն բանակցությունները»,- նշել են դիվանագիտական ներկայացուցչությունում:
Ավելի վաղ Ռուսաստանի պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները Գոմելի շրջանում կսկսվեն Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ին:
NEWSPRESS.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ուկրաինական պատվիրակությունը ժամանել է բանակցությունների վայր: Ուկրաինական պատվիրակությունը ժամանել է 2 ողղաթիռով: