ՌԴ պաշտպանության նախարարությունը Կիևի բնակիչներին առաջարկել է ապահով հեռանալ քաղաքից
Կիևում քաղաքացիական անձինք կարող են ազատորեն լքել քաղաքը. Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Քաղաքի բոլոր խաղաղ բնակիչները կարող են ազատորեն լքել Ուկրաինայի մայրաքաղաքը Կիև-Վասիլկով մայրուղու երկայնքով: Այս ուղղությունը բաց է և անվտանգ»,- ասել է նա։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հարվածներ են հասցնում միայն ռազմական օբյեկտներին։ Քաղաքացիական բնակչությանը վտանգ չի սպառնում։