Վրաստանը քննարկում է ռուսական ինքնաթիռների համար երկինքը փակելու հարցը
«Վրաստանի կառավարությունը բանակցություններ է վարում գործընկերների, այդ թվում՝ հարեւան երկրների հետ՝ քննարկելով Ռուսաստանի համար հնարավոր օդային տարածքի փակման հարցը»։ Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Լեւան Դավիթաշվիլին։
Նա նշել է, որ Թբիլիսին զգուշությամբ է մոտենում այս հարցին, սակայն խորհրդակցություններ է անցկացնում գործընկերների, այդ թվում՝ տարածաշրջանի երկրների հետ։
Դավիթաշվիլին հավելել է, որ Վրաստանի օդային տարածքն օգտագործվում է նաև որպես տարանցիկ հարևան երկրների կողմից, որոնք թռչում են Ռուսաստան։