«Ռուսաստանն օկուպացրել է Կուրիլները». Ճապոնիան տարածքային հարց է բարձրացնում
Ճապոնիան բարձրացնում է Կուրիլների վերադարձման հարցը:
Ռուսաստանն «օկուպացրել է Կուրիլյան կզղիների հարավային մասը»: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի ԱԳՆ Եվրոպայի դեպարտամենտի տնօրեն Հիդեկի Յաման:
«Հյուսիսային տարածքները (այդպես է Տոկիոն անվանում Կուրիլների հարավային մասը) օկուպացվել են Ռուսաստանի կողմից, և մենք կարծում ենք, որ դա հակասում է միջազգային իրավունքին, այնպես ինչպես ՌԴ-ի շարունակական հարձակումն Ուկրաինայի վրա»,- նրա խոսքը մեջբերել է ՏԱՍՍ-ը: