Հաագայի միջազգային քրեական դատարանը հետաքննություն է սկսել ռուս պաշտոնյաների դեմ
Հաագայի միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը հետաքննություն է սկսել ռուս պաշտոնյաների դեմ։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
«Բավարար փաստարկներ կան ենթադրելու, որ Ուկրաինայում, հավանաբար, ռազմական հանցագործություններ են կատարվել, և մարդկության դեմ հանցագործություններ»,- ասաց նա:
Առաջին հերթին Հաագային հանձնարարվել է զբաղվել Ռուսաստանի Դաշնության դեմ բոլոր ապացույցների պահպանմամբ։