Արդար բանակցություններ կարող են լինել, երբ մի կողմը հրթիռահրետանային հարվածներ չի հասցնում մյուս կողմին. Զելենսկի
«Այս բանակցությունները տեղի են ունեցել ուկրաինական քաղաքների ռմբակոծությունների և հրետակոծությունների ֆոնին։ Տեսանելի էր գնդակոծությունները բանակցային գործընթացի հետ զուգահեռ»: Այս մասին իր ուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ մեկնաբանելով Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունների առաջին փուլը։
Ուկրաինական պետության ղեկավարն ասել է, որ երկիրը չի ընդունում նման մարտավարությունը։
«Արդար բանակցություններ կարող են լինել, երբ մի կողմը հրթիռահրետանային հարվածներ չի հասցնում մյուս կողմին հենց բանակցությունների պահին»,- ասաց նա։