Ռուսական հրետակոծության հետևանքով Ուկրաինայում զորամաս է ոչնչացվել. կա 70 զոհ
Ուկրաինայի Սումիի շրջանի հարավում գտնվող Ախտիրկայի շրջկենտրոնում՝ Ռուսաստանի սահմանի մոտ, 70 ուկրաինացի զինծառայող է զոհվել զորամասի վրա հրետանային հարվածի հետևանքով։
Այս մասին գրել է շրջանի նահանգապետ Դմիտրի Ժիվիցկին.«Երեկ հակառակորդի հրետանին խոցել է զորամասը։ Նրանք շարունակում են փլատակների տակից դիակներ դուրս բերել։ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, կամավորները աշխատում են։ Շատ մահացածներ կան»,- ասվում է նահանգապետի հայտարարության մեջ։
Միաժամանակ Ժիվիցկին ընդգծել է, որ ռուսական կողմը նույնպես մեծ կորուստներ ունի. «Քաղաքի շրջակայքում ռուսների դիակները շատ են եղել, հավաքում ենք, Կարմիր խաչի աշխատակիցները տանում են տուն»։