Դա կնշանակի, որ ԱՄՆ զինվորականները կխփեն ռուսական ինքնաթիռներ. Փսակին բացատրել է՝ ինչու է ԱՄՆ-ն հրաժարվել Ուկրաինայի երկինքը փակելուց
Սպիտակ տունը հայտարարել է, որ Ուկրաինայի երկնքում ԱՄՆ-ի անօդաչու գոտու ներդրումը «լավագույն գաղափարը չէ», քանի որ այն ԱՄՆ-ին ներքաշելու է Ռուսաստանի հետ ուղիղ ռազմական հակամարտության մեջ, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, հայտնում է WSJ-ը։
«Սա, ըստ էության, կնշանակի, որ ԱՄՆ զինվորականները կխփեն ինքնաթիռներ, ռուսական ինքնաթիռներ: Սա, անշուշտ, էսկալացիա է... Նախագահը չի ցանկանում դա անել: Սրանք բոլոր պատճառներն են, թե ինչու դա լավագույն գաղափարը չէ»,- ասել է նա։