Ցավոք, ես ենթադրում եմ, որ վատագույնը դեռ առջևում է, և այս պատերազմը կարող է շատ ավելի վատթարանալ. ամերիկացի վերլուծաբան
Ռուսական բանակի նախնական պլանները ձախողվել են, բացի այդ, մարտերի շուրջ տեղեկատվական պատերազմում հաղթում են նաև ուկրաինացիները, սակայն ռուսները դեռ իրականում չեն օգտագործել իրենց ուժերը։
Նման նախազգուշացում է արել ամերիկյան CNA վերլուծական կենտրոնի ռուս զինվորականների հարցերով փորձագետ Մայքլ Քոֆմանը։ Այս մասին գրում է BBC-ն։
Ամերիկացի վերլուծաբանի կարծիքով՝ սկզբում ռուսական բանակը հենվել է շարժական խմբերի արագ առաջխաղացման, առանցքային օբյեկտների ու քաղաքների գրավման վրա։ Այս վայրէջքներն ու շարժական խմբերը՝ առանց ամրացումների, առանց օդային ծածկույթի, ջարդուփշուր են անում ուկրաինացիները, նշում է Քոֆմանը։
«Բայց պատերազմի հինգերորդ օրը ցույց է տալիս, որ ռուսական բանակը լրջորեն վերանայում է մարտավարությունը՝ առանց աջակցության դադարեցնում է արագ թռիչքները, համալրում մատակարարումները և վերակազմավորում»,- գրում է նա։
Ռուսաստանը հսկայական ռեսուրսներ ունի.
«... Մենք տեսնում ենք, որ նրանք (ռուսական ղեկավարությունը) ավելի ու ավելի են օգտագործում կրակային հարվածներ և օդային ուժեր: Ցավոք, ես ենթադրում եմ, որ վատագույնը դեռ առջևում է, և այս պատերազմը կարող է շատ ավելի վատթարանալ», - ասում է Քոֆմանը: