Լուկաշենկոն անցկացնում է Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեքշաբթի անցկացնում է Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստ ՝ նվիրված տնտեսությանը, հայտնում է ԲելՏԱ-ն։
Անվտանգության խորհուրդ հրավիրվել է մոտ 50 մարդ։ Հրավիրված են կառավարության ղեկավարությունը և փորձագետները,- ասվում է տեղեկատվության մեջ։
Այնուհետև ավելի նեղ ձևաչափով կանցկացվի տնտեսության վերաբերյալ խորհրդակցություն, որին կքննարկվեն «հրատապ ու կուտակված հարցեր»։