Ասում եք «արևմուտքն Ուկրաինային գցե՞ց». Դանիել Իոնիսյանը փնովել է Ռուսաստանին
Ասում եք «արևմուտքը Ուկրաինային գցե՞ց»... Ի՞նչ ասեմ, երանի մեր դաշնակիցն էլ մեզ տենց «գցեր»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոնիսյանը:
«Արևմուտքը բացի իր զորքը Ուկրաինա մտցնելուց` ամեն ձև օգնում է այդ երկրին։ Ամեն-ամեն հնարավոր ձև։ Եթե տենց ձև գիտեք որով դեռ չի օգնում` բարձրաձայնեք, հաստատ էտ ձևով էլ կսկսի օգնել։
Իսկ մեր «դաշնակիցը» մեր թշնամուն տասնամյակներով զենք էր վաճառում ու գոնե ձևի համար սկի չդատապարտեց նրա ագրեսիան` ոչ Արցախի վրա հարձակվելուց, ոչ էլ Սյունիք ու Գեղարքունիք մտնելուց»,- գրել է նա։