Թույլ տվեք գնալ իմ ընկերոջ՝ գերագույն գլխավոր հրամանատար Զելենսկու մոտ․ Սաակաշվիլին Վրաստանին հորդորել է իրեն վերադարձնել Կիև
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դատական նիստում հայտարարել է, որ իրեն պետք է ուղարկել Ուկրաինա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Եվս մեկ անգամ կոչ եմ անում բոլորին, ովքեր լուծում են այս հարցը, թույլ տվեք գնալ իմ ընկերոջ և գերագույն գլխավոր հրամանատար Զելենսկու մոտ` Կիև, այս պահին աշխարհի ամենավտանգավոր վայրը»,- ասել է քաղաքական գործիչը։
Նա նշել է, որ նման քայլը բարենպաստ ազդեցություն կունենա Վրաստանի հեղինակության վրա։