Երկրաշարժ Ադրբեջանում՝ Վրաստանի հետ սահմանին
Ադրբեջանում Վրաստանի հետ սահմանից 30 կմ հեռավորության վրա, երկրաշարժ է տեղի ունեցել, որի ուժգնությունը եղել է 4.4 մագնիտուդ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 14:34-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 21 կմ խորության վրա, ասվում է հաղորդագրության մեջ։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։