Ռուսաստանի հարավային և կենտրոնական հատվածներում թռիչքների արգելքը երկարաձգվում է մինչև մարտի 8-ը
Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը մինչև մարտի 8-ը երկարաձգում է Ռուսաստանի հարավային և կենտրոնական հատվածներում թռիչքների արգելքը։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
«Ռուսաստանի հարավային և կենտրոնական մասում գտնվող ռուսական օդանավակայաններ թռիչքների ժամանակավոր սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչև 2022 թվականի մարտի 8-ը, Մոսկվայի ժամանակով ժամը՝ 03:45-ը»,- ասվում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ թռիչքները ժամանակավորապես սահմանափակվել են օդանավակայաններ՝ դեպի Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ, Էլիստա։ Ռուսական մնացած օդանավակայանները, այդ թվում՝ միջազգային, գործում են բնականոն ռեժիմով։
Ուղևորների տեղափոխումը փակ օդանավակայաններ կազմակերպելու համար ռուսական ավիաընկերություններին առաջարկվում է այլընտրանքային երթուղիներ օգտագործել Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայաններով։