Իրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ ՄելիքյանՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՍևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներովՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներինԵրևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժածՀայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ ՄխիթարյանՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՀետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. ՊապոյանԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmLur.am (լուսանկար)17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանԴավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու

Մարտիմեկյան ոճրագործության հետևանքների հաղթահարման առումով այսօր գտնվում ենք նույն վիճակում, ինչ է՛ր մինչև 2018 թվականը․ ՀԱԿ

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Լրանում է հայ ժողովրդի և հայոց պետականության պատմության ամենազարհուրելի և ամոթալի իրադարձության՝ 2008թ․ մարտի մեկի ոճրագործության տասնչորսերորդ տարելիցը։ Հայ հասարակությունը տասնչորս տարի հետևողականորեն պայքարել է ոճրագործության բացահայտման և արդարադատության իրականացման համար։ Եթե ոճիրն իրագործած ռեժիմի օրոք ճշմարտության բացահայտումն ու արդարության վերականգնումն անհնար էր, ապա 2018-ի ժողովրդավարական հեղափոխությունից հետո հասարակությունն ակնկալում էր արմատական տեղաշարժ այդ հարցում։

Նոր իշխանությունը պարտավորություն ստանձնեց բացահայտել հանցագործությունը և պատժել մեղավորներին՝ մատնանշելով այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։ 2018թ․ հուլիսի 3-ին ՀՔԾ կողմից հարուցվեց քրեական գործ՝ «2008 թվականի փետրվարի 23-ից մինչև նույն թվականի մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքի առթիվ»։ Հանրությունը մեծ ոգևորությամբ ընդունեց այդ որոշումը, քանզի գործի քննությունը անխուսափելիորեն կհանգեցներ մարտիմեկյան ոճրագործությանն առնչվող հանցագործությունների ամբողջ շղթայի` պետական բարձրագույն պաշտոնատար անձանց կողմից տրված հանցավոր հրամանների, սպանությունների, հազարավոր քաղաքացիների նկատմամբ գործադրված բռնությունների և հալածանքների, քաղաքացիների սահմանադրական իրավունքների, ՀՀ Նախագահի թեկնածուի ազատ տեղաշարժի և այլ իրավունքների սահմանափակումների, Սահմանադրական դատարանի անդամների նկատմամբ ճնշումների, ընտրությունների կեղծման, կեղծ մեղադրանքներով դատավարությունների և այլ հանցագործությունների ամբողջական բացահայտմանը: Կոնգրեսը և բազմաթիվ հասարակական կառույցներ ներկայացրեցին խնդրի լուծման առաջարկություններ, պատրաստակամություն հայտնեցին աջակցել գործընթացին։ Մինչդեռ, իշխանության հետագա քայլերն ու գործողությունները փաստեցին, որ վերջինս ամենևին էլ չէր հետապնդում այդ նպատակը, որի արդյունքում այսօր ունենք հետևյալ պատկերը․

Սահմանադրական դատարանի շուրջ առաջացած ճգնաժամի հաղթահարմանն ուղղված բարեփոխումների անվան տակ, իշխանությունների կողմից ՍԴ անդամների խիստ վիճահարույց նշանակումներից հետո, 2021թ․ մարտի 26-ին արդեն մեծամասնությամբ իշխանական ՍԴ-ն միաձայն ընդունեց «ՍԴՈ-1586» որոշումը, որով ըստ էության կասեցվեց 2018թ․ հուլիսի 3-ի քրեական գործի ընթացքը և արգելափակվեց մարտի 1-ի ոճրագործության բացահայտման հեռանկարը։ Նախաքննական մարմնի ու դատախազության կողմից փաստացի դադարեցվել է Մարտի 1-ի քրեական գործով նախաքննությունը՝ կազմակերպիչների ու կատարողների մասով:

Վերոնշյալ քրեական գործի շրջանակներում ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք էր առաջադրվել բազմաթիվ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ ԶՈԻ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին, ՊՆ նախկին նախարարներ Միքայել Հարությունյանին և Սեյրան Օհանյանին, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, մարտիմեկյան գործերով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին, նախկին ոստիկանապետեր Հայկ Հարությունյանին և Ալիկ Սարգսյանին, ոստիկանության պետի նախկին տեղակալ Ալեքսանդր Աֆյանին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հայկ Միլիտոնյանին, վերջինիս տեղակալ Հովհաննես Թամամյանին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Ներսես Նազարյանին և այլոց։ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1586 որոշումից հետո, ինքնաբերաբար կասեցվեց նաև ներկայացված մեղադրանքների քննությունը։ Ներկայումս Հայաստանի դատարաններում չի քննվում Մարտի 1-ի գործով որևէ դրվագ, որևէ անձ պատժված չէ կատարած հանցանքի համար։

Մարտիմեկյան ոճրագործության հետևանքով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների զանգվածային ոտնահարումից տուժած բոլոր քաղաքացիների իրավունքները վերականգնելու և «Մարտի 1-ի գործով» արդարադատության դեմ հանցագործություններ կատարած իրավապահ և դատական մարմինների պաշտոնյաներին պատասխանատվության կանչելու նպատակով, իշխանությունները նախ հայտարարեցին անցումային արդարադատություն իրականացնելու անհրաժեշտության մասին, այնուհետև՝ «հաջողությամբ» մոռացության մատնեցին այն։ Քրեական գործերով, կարգապահական վարույթներով քննության առարկա չեն դարձել Մարտի 1-ի գործերով քննություն իրականցրած դատավորների, քննիչների, դատախազների, օպերատիվ ծառայության աշխատակիցների գործողությունները: Որևէ դատավորի նկատմամբ կարգապահական կամ պատասխանատվություն նախատեսող այլ վարույթ չի իրականացվել՝ անգամ ՄԻԵԴ վճիռների հիմքով: Նրանց մեծամասնությունը շարունակում է վճիռներ կայացնել «հանուն Հայաստանի Հանրապետության»։

Իշխանությունը խոստացել էր նաև վերաբացել և կրկին քննել մարտիմեկյան իրադարձություններին առնչվող, այդ թվում՝ 2008թ.-ի նախագահական ընտրությունների շրջանում և մարտի մեկի սպանդից հետո հարուցված բոլոր քրեական գործերը: Մինչդեռ, շինծու և ապօրինի մեղադրանքներով դատապարտված ընդհանուր 88 անձանց գործերից ցայսօր վերաքննվել և արդարացման վճիռներ են կայացվել ընդամենը 27 անձանց մասով, որից ՀՀ դատախազության նախաձեռնությամբ՝ ընդամենը 13 գործերով: Ընդ որում, 2020թ.-ից հետո, բացառությամբ Նիկոլ Փաշինյանին առնչվող գործի, այլ որևէ գործ դատախազությունը իր նախաձեռնությամբ չի ուղարկել Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան: Եվս 25 դատավճիռների մասով վճռաբեկ բողոքներ են ներկայացվել Կոնգրեսի և «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ-ի համագործակցությամբ։ 36 նախկին քաղբանտարկյալների գործեր դեռևս մնում են չբողոքարկված։

Այսպիսով, մարտիմեկյան ոճրագործության հետևանքների հաղթահարման առումով այսօր գտնվում ենք նույն վիճակում, ինչ է՛ր մինչև 2018 թվականը․ հանցագործությունը մնում է չբացահայտված, հանցագործության կազմակերպիչներն ու կատարողները՝ չպատժված։ Առ այսօր չի տեղադրվել անգամ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը։

Համոզված ենք, որ ժողովրդավարության հաստատումը և իրավական պետության կայացումը լիարժեք կհամարվեն միայն այն ժամանակ, երբ վերացվեն բռնապետության բոլոր հետևանքները, վերականգնվի արդարությունը և հաստատվի հասարակական համերաշխություն: Միայն այդպիսի գործընթացի իրականացման դեպքում է հնարավոր սոցիալական ներդաշնակության և հաշտության ձեռքբերումը, պետության ինստիտուտների նկատմամբ քաղաքացիների վստահության վերականգնումը և լիարժեք ժողովրդավարության հաստատումը։

Վստահ ենք, որ ապագայի Հայաստանի ժողովրդավարական իշխանությունը ի վերջո կլուծի այս խնդիրը»։