Ուկրաինական զինվորականներն ամբողջությամբ կորցրել են ելքը դեպի Ազովի ծով. ՌԴ ՊՆ
«Ուկրաինական զինվորականներն ամբողջությամբ կորցրել են ելքը դեպի Ազովի ծով»: Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է РИА Новости-ն։
Նա նշել է, որ Դոնեցկի միլիցիայի առաջապահ ջոկատները հասել են Դոնեցկի մարզի վարչական սահմանը և միացել ՌԴ ԶՈւ զորամասերին, որոնք իրենց վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի շրջանները Ազովի ծովի ափին։