Ղրիմը մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինայի գյուղերից մեկի բնակիչներին
Ղրիմի իշխանությունները Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ հումանիտար օգնություն են ուղարկել Ուկրաինայի Խերսոնի շրջանի փոքրիկ գյուղի բնակիչներին, ովքեր դիմել են նրանց: Այս մասին գրում է TACC գործակալությունը՝ հղում տալով Ղրիմի տեղեկատվության նախարարության տարածած հայտարարությանը։
«Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովի էջը դիմում է ստացել Տատյանա Ն.-ից (անունը փոխված է) Խերսոնի շրջանի գյուղերից մեկի բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու խնդրանքով, որոնք մնացել են առանց էլեկտրականության և ջրի։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ Ղրիմի իշխանությունները մարդկանց մատակարարել են սնունդ, դեղամիջոցներ և խմելու ջուր»,- ասվում է հաղորդագրությունում։