Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել բելառուս չորս գեներալի և երկու ձեռնարկության նկատմամբ՝ կապված Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության մեջ Բելառուսի դերի հետ:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, անհատական պատժամիջոցների ցանկում են Բելառուսի պաշտպանության փոխնախարարները, գեներալներ Անդրեյ Բուրդիկոն, գեներալ-մայոր Վիկտոր Գուլևիչը, գեներալ-մայոր Սերգեյ Սիմոնենկոն և գեներալ-մայոր Անդրեյ Ժուկը։