Բայդենը շփոթել է ուկրաինացիներին իրանցիների հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Կոնգրեսի Սենատի առջև իր ամենամյա ելույթի ժամանակ սայթաքել է և Ուկրաինայի բնակիչներին իրանցիներ անվանել։ Այս մասին գրում է РИА «Новости» գործակալության տելեգրամյան ալիքը:
«Պուտինը կարող է տանկերով շրջապատել Կիևը, բայց նա երբեք չի շահի իրանցիների սրտերն ու հոգիները»,-ասել է ԱՄՆ նախագահը։
Իր ելույթի ժամանակ Բայդենը նաև ասել է, որ ԱՄՆ-ն ավելի քան 1 միլիարդ դոլարի ուղիղ օգնություն է տրամադրում Ուկրաինային և մտադիր է շարունակել այն։
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ նա շփոթվում է: Փետրվարի կեսերին Միացյալ Նահանգների նախագահը NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ սխալ խոսեց՝ շփոթեցնելով Ուկրաինան, Աֆղանստանն ու Իրաքը։
Անցյալ տարվա ապրիլին նա սխալ էր գրել ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի անունը։ Բացի այդ, ելույթի ժամանակ Բայդենը գրեթե շփոթել է «էսկալացիա» և «պատվաստում» բառերը։