Ճապոնիան կարող է փակել իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ երկրի իշխանությունները պետք է մտածեն ռուսական ավիաընկերությունների համար երկինքը փակելու մասին։ Նրա խոսքերը մեջբերում է TACC գործակալությունը:
«Ինչ վերաբերում է ռուսական օդանավերի համար օդային տարածքի փակմանը, ապա մի շարք երկրներ այժմ դիմել են նման քայլի։ Մեր կողմից մենք պետք է մտածենք համապատասխան միջոցներ մշակելու մասին՝ հաշվի առնելով իրավիճակի զարգացումը, ինչպես նաև համագործակցելով միջազգային հանրության հետ, առաջին հերթին G7-ի հետ»,- ասել է Կիշիդան խորհրդարանի վերին պալատում բանավեճի ժամանակ։