Թուրքական «Բայրաքթարները» ոչնչացրել են ռուսական մոտ 200 ռազմատեխնիկա
Մարտի 1-ի երեկոյան Ուկրաինայի Սումիի մարզում «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքը ոչնչացրել է ռուսական գրեթե 200 միավոր տեխնիկա, հայտնում է Գորդոնը՝ վկայակոչելով Սումիի մարզային պետական վարչակազմի նախագահ Դմիտրի Ժիվիցկին։
Նրա խոսքով, ուկրաինացի զինվորականները «Բայրաքթարի» օգնությամբ վնասազերծել են Ռոմնի շրջանի Պուստովոյտովկա գյուղի մոտ գտնվող մոտ 80 մեքենաների կայանատեղին (որոնց կեսը Գրադներ են)։
Նաև Բիշկին գյուղի մոտ 2 կմ-ից ավելի տարածքի վրա ոչնչացվել է մոտ 100 միավոր տեխնիկա՝ հիմնականում տանկեր և զրահափոխադրիչներ։