Boeing-ը հայտարարել է ռուսական ավիաընկերությունների տեխնիկական աջակցությունը դադարեցնելու մասին
Boeing-ը հայտարարել է ռուսական ավիաընկերությունների տեխնիկական աջակցության դադարեցման մասին, ասվում է ընկերության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
«Մենք կասեցրել ենք ռուսական ավիաընկերությունների պահեստամասերի, տեխնիկական սպասարկման և տեխնիկական աջակցության տրամադրումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Boeing ընկերությունը նշել է, որ Մոսկվայի հիմնական գործունեությունը դադարեցվել է, իսկ Կիևում գրասենյակը ժամանակավորապես փակվել է։