Զելենսկին չափազանց ցածր է գնահատել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ վերաբանակցելու հավանականությունը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չափազանց ցածր է գնահատել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ վերաբանակցելու հավանականությունը։ Այս մասին նա հայտարարել է CNN-ին եւ Reuters-ին տված հարցազրույցում։
«Առաջին հանդիպման որոշ մանրամասներ ստացա։ Բայց առայժմ ես չեմ զգում կոնկրետությունները… 1 տոկոս է, որ մենք կարող ենք նորից հանդիպել», - ասել է Զելենսկին:
Նա ասել է, որ Մոսկվայի հետ առարկայական բանակցություններ սկսելու համար անհրաժեշտ է, որ ռուսական զինված ուժերը դադարեցնեն ուկրաինական քաղաքների ռմբակոծումը։
«Միայն նման պայմաններում է հնարավոր երկխոսությունը»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։