Ուկրաինայում պատերազմի հետևանքով մահացել է ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության դիտորդը
Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության դիտորդը։ Այս մասին Facebook-ում հայտնել է ԵԽԽՎ-ում Ուկրաինայի Գերագույն Ռադայի մշտական պատվիրակության ղեկավար, «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր Մարիա Մեզենցեւան։
«Առաջին մահը ԵԱՀԿ առաքելությունում. Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմի աշխատակիցը սպանվել է. Կին, 45 տարեկան»,- գրել է նա։
Միաժամանակ պատգամավորը չմանրամասնեց, թե դա որտեղ է տեղի ունեցել եւ ինչ հանգամանքներում։