Խերսոն քաղաքը վերցվել է լիակատար վերահսկողության տակ. ՌԴ ՊՆ
Խերսոն քաղաքը վերցվել է լիակատար վերահսկողության տակ։ Այս մասին չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
Զինված ուժերի ռուսական ստորաբաժանումները լիովին վերահսկողության տակ են վերցրել Խերսոնի շրջկենտրոնը։ Քաղաքացիական ենթակառուցվածքները, բնակչության կենսապահովման օբյեկտները և քաղաքային տրանսպորտը գործում են ամենօրյա ռեժիմով։ Քաղաքը սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս չի զգում»,- ասել է Կոնաշենկովը։