Դուք երկրորդ անգամ եք սպանում Հոլոքոստի զոհերին․ Զելենսկին դիմել է աշխարհի հրեաներին
Նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է աշխարհի բոլոր հրեաներին՝ Կիևում Բաբի Յարի վրա ռուսական զինուժի հրթիռային հարձակման պատճառով։ Համապատասխան տեսաուղերձը հրապարակվել է չորեքշաբթի՝ մարտի 2-ին։ Այս մասին գրում է Korrespondent.net-ը։
Նա հիշեցրել է, որ Բաբի Յարը Կիևում առանձնահատուկ վայր է, աղոթավայր, 100.000 մարդկանց հիշատակի վայր, որոնք սպանվել են նացիստների կողմից։
«Դուք երկրորդ անգամ եք սպանում Հոլոքոստի զոհերին»,- ասել է Զելենսկին։
Նա ընդգծել է, որ այս գնդակոծությունը դուրս է մարդկության սահմաններից։
«Շատ կարևոր է, որ հենց հիմա դուք՝ միլիոնավոր հրեաներն ամբողջ աշխարհում, չլռեն, քանի որ նացիզմը ծնվում է լռության մեջ։ Ուստի, բղավե՛ք խաղաղ բնակիչների սպանությունների մասին, բղավեք ուկրաինացիների սպանությունների մասին»,- հորդորել է Զելենսկին։