ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ իրենք ռազմական ուժ չեն կիրառի ուկրաինական հարցը լուծելու համար
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ռազմական ճանապարհով չի միջամտի Ուկրաինայի իրավիճակին, դա սխալ կլինի։ Համապատասխան հայտարարությունը Գերմանիայի ղեկավարն արել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այս մասին հայտնում է TACC գործակալությունը։
Շոլցն ընդգծել է, որ Գերմանիան և Իսրայելը կողմ են ռուս-ուկրաինական բանակցությունների շարունակմանը։
«Հիմա կարևոր է, որ դիվանագիտությունը կրկին ստանա իր հնարավորությունը։ Մենք երկուսս էլ հավասարապես կողմ ենք, որպեսզի հնարավոր լինի հնարավորինս արագ շարունակել բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև»,- ասել է կանցլերը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը լրացուցիչ զորքեր չի մտցնում Եվրոպա՝ Ուկրաինայում կռվելու համար։