Ղրիմը Ռուսաստանի մաս է և դա քննարկման ենթակա չէ․ Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ղրիմը Ռուսաստանի մաս է։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Al-Jazeera-ին։
Ռուս նախարարի խոսքով՝ Ղրիմի տարածքային պատկանելության հարցը քննարկման ենթակա չէ։
«Ղրիմը Ռուսաստանի մաս է և բանակցությունների ենթակա չէ»,- ընդգծել է Լավրովը։
2014 թվականի մարտին Ղրիմում տեղի ունեցավ հանրաքվե, որի արդյունքում թերակղզին դարձավ Ռուսաստանի տարածքային մաս, իսկ Սևաստոպոլը դարձավ դաշնային նշանակության քաղաք։ Ուկրաինան չի ճանաչում հանրաքվեի արդյունքները: