Քաղաքն օկուպացված է, կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ․ Խերսոնի քաղաքապետ
Խերսոնի քաղաքապետ Իգոր Կոլիխաևի խոսքով՝ ռուսական ուժերը գիշերը գրավել են քաղաքի երկաթուղային կայարանը և գետի նավահանգիստը: Այս մասին գրում է «Грузия Online»-ը՝ հղում տալով BBC-ին։
«Մեր քաղաքն օկուպացված է, մարտեր են ընթանում»,- ասաց քաղաքապետը։
Նրա խոսքով՝ կան բազմաթիվ մահացածներ, այդ թվում՝ ինչպես զինվորներ, այնպես էլ քաղաքացիական անձինք։