Լեհաստանը որոշել է ԱՄՆ-ից հարվածային անօդաչու թռչող սարքեր գնել
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին Լեհաստանը որոշել է շտապ գնել MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքերը ԱՄՆ-ից, հաղորդում է Defense News-ը՝ վկայակոչելով Լեհաստանի պաշտպանության նախարարության սպառազինությունների վարչության ներկայացուցիչ Քշիշտոֆ Պլատեկին։
«Մենք ցանկանում ենք շտապ կերպով գործարք կնքել, քանի որ առաջիկա գնումը «կապված է Լեհաստանի արևելյան սահմանին տիրող իրավիճակի հետ»: Պաշտոնյայի խոսքով՝ Վարշավան պարտավորվել է ձեռք բերել անօդաչու սարքերը «որքան հնարավոր է շուտ»: