Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը
Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը չորեքշաբթի՝ մարտի 2-ին, հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության ընթացքը։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Կրեմլի կայքում տեղադրված հայտարարությանը։
Բացի այդ, պետությունների ղեկավարներն անդրադարձել են Մոսկվայի և Նուր-Սուլթանի միջև ռազմավարական գործընկերության և տարբեր ոլորտներում համագործակցության հարցերին։
Ավելի վաղ Ղազախստանի նախագահը կոչ էր արել Ռուսաստանին ու Ուկրաինային ընդհանուր լեզու գտնել բանակցությունների սեղանի շուրջ՝ հակամարտությունը կարգավորելու համար։