ՌԴ ՊՆ-ն ներկայացրել է ՌԴ-ի և Ուկրաինայի մարդկային կորուստների թիվը
Ռուսական կողմի տվյալներով, Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական օպերացիայի ժամանակ զոհվել է 2 870 ուկրաինացի զինծառայող, վիրավորները մոտ 3 700-ն են: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը. հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հաստատված տվյալներով՝ Ուկրաինայի ուժային կառույցներից գերի ընկած զինծառայողները 572-ն են։
«Ռուսական կողմից զոհվել է 498 զինծառայող, 1597-ը վիրավորվել է»,- ասել է Կոնաշենկովը։