Հայաստանի անկախության նշումը պատգամ է ուղղված յուրաքանչյուր հային՝ հավատարիմ լինելու անկախությանը որպես սրբազան արժեք. Արամ Ա ԿաթողիկոսՎեհափառն ու հոգևորականաց դասը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին զոհված հայորդիների հիշատակինՀալեպի հարավում զինամթերքի պահեստում մի շարք պայթյուններ են տեղի ունեցելԱնկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի անունից նահատակվածների հիշատակին հարգանքի տուրք է մատուցվելԱյսօր կանգնած ենք մեր ինքնության խաթարման և պետականության թուլացման ճակատագրական վտանգների առջև. ՀՅԴՍտացել եմ առաջարկներ՝ տեղափոխվելու աշխարհի ամենազարգացած երկրներում ապրելու և այնտեղ կառուցելու, ամեն անգամ ասել եմ՝ ոչ, իմ հայրենիքը Հայաստանն է. Գագիկ ԾառուկյանԹող բոլորը հստակ գիտակցեն՝ լինի Նիկոլը, թե այլք, ոչ մեկը ի վիճակի չէ մեզնից խլելու մեր Սուրբ Անկախությունը. Արամ Մանուկյան«Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnրՄիացյալ Նահանգները Հայաստանի ժողովրդի հետ նշում է ձեր անկախության վերականգնման 35-ամյակը. Մարկո ՌուբիոՏոնակատարության օր ընդունել չի կարելի. Անդրանիկ Քոչարյանը՝ սեպտեմբերի 19-ին կազմակերպված միջոցառումների մասինԱլիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, որ սահմանազատում ունենանք. Սասուն Միքայելյանը չի ընունում արյունով գծած սահմանները
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am
Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով (լուսանկարներ)
Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ
Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին«Հույս ունեմ՝ մենք որպես ժողովուրդ կսթափվենք, կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա». ՀՀ երկրորդ նախագահ
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են
ՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,86%-ըՄենք գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը․ ՌուբինյանԱմուր պահենք Քրիստոսավանդ հույսը, հավատն ու սերը․ Վեհափառը շնորհավորել է Անկախության տոնը
Այսօր Երևանի 8 ավտոբուսային երթուղի կգործի այլ ճանապարհով
Ալեքսանդր Լուկաշենկոն հայերին հիշեցրել է բարեկամական կապերի արժեքի մասինԵրբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա բոլոր հայերի համար. Սերժ Սարգսյանի ուղերձը35 տարի առաջ ՀՀ անկախությանը կողմ քվեարկեց 2 միլիոն 43 հազար մարդ«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանն ու փակցրել են ՀՀ զինանշանը (տեսանյութ)Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ․ Արեգնազ ՄանուկյանՍպասում եմ բոլորիդ Հանրապետության հրապարակում. Փաշինյան (տեսանյութ) Երևանի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
Հայաստանի անկախությունը՝ Ադրբեջանի դրոշի գույների ներքո․ պատահականությո՞ւն, թե՞ քաղաքական ուղերձ (տեսանյութ)
Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Մեր հույսն է, որ նախատեսված ռուս-ուկրաինական բանակցությունները կկայանան և արդյունք կունենան և դիվանագիտությունը կկարողանա լռեցնել թնդանոթները. Փաշինյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության 30-ամյակին նվիրված միջոցառմանը:

Վերջինիս ներկա են եղել նաև Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանը, Ազգային ժողովի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Հակոբ Արշակյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պետական կառավարման համակարգի, խորհրդարանի, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ծառայությունների ներկայացուցիչներ:

Իր ելույթում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Հարգելի գործընկերներ,
Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայողներ,
Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների հարգելի ներկայացուցիչներ,
Տիկնայք և պարոնայք,

Այսօր իսկապես նշանակալի օր է մեր պետության համար. 30 տարի առաջ` մարտի 2-ին, Հայոց եռագույնը ծածանվեց Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանի դիմաց՝ որպես ազատ, անկախ, ինքնիշխան պետությունների ընտանիք Հայաստանի վերադարձի առհավատչյա։

Նույն օրը՝ մարտի 2-ը, Հայաստանում նշվում է որպես դիվանագետի օր, և այսօր մենք տոնում ենք անկախ Հայաստանի անկախ դիվանագիտական ծառայության 30-ամյա հոբելյանը, ինչի կապակցությամբ ցանկանում եմ շնորհավորել բոլոր դիվանագիտական ծառայողներին և շնորհակալություն հայտնել բոլոր այն դիվանագետներին, ովքեր այս ընթացքում ջանք են գործադրել Հայաստանի անվտանգության և բարեկեցության համար։
Այս տասնամյակների ընթացքում դիվանագիտական ծառայության անցած ճանապարհը հարթ և դյուրին չի եղել բազմաթիվ պատճառներով: Հայաստանը գտնվում է բարդագույն մի տարածաշրջանում, որտեղ հաճախ բախվում են աշխարհաքաղաքական շահեր, մեր երկիրը դնելով հակասությունների և հակադրությունների կիզակետում: Եվ այս առումով, Հայաստանի դիվանագիտական ծառայության առաջնային խնդիրն է՝ Հայաստանը և Հայաստանի խոսույթն ավելի ու ավելի հասկանալի դարձնել աշխարհին, և աշխարհն ու աշխարհի խոսույթն ավելի ու ավելի հասկանալի դարձնել Հայաստանին:
Ու քանի որ աշխարհը միաշերտ և միատարր չէ, այլ չափազանց բարդ խնդրի լուծումն ավելի է բարդանում:

Բայց հենց այս աշխատանքն է, որ պիտի օգնի Հայաստանի Հանրապետության պետական շահերի առաջմղմանը և ուզում եմ ասել, որ հավատում եմ, որ մեր համատեղ աշխատանքի և բարեփոխումների արդյունքում մենք կկարողանանք լավագույնս իրագործել այս խնդիրը:
Հայաստանը պիտի առավել հասկանալի լինի աշխարհին, աշխարհն էլ՝ առավել հասկանալի Հայաստանին, և սա ունի մի շատ գործնական նպատակ՝ բազմապատկել, բարելավել բնականոն զարգացման հնարավորությունները, ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը:

Կառավարությունն առաջնորդվում է այն տրամաբանությամբ, որ անվտանգության ապահովման ամենագործուն երաշխիքը խաղաղությունն է: Այս է պատճառը, որ մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը որդեգրվել է որպես պետական ռազմավարություն: Ռազմավարության կարևորագույն նպատակը Հայաստանի շուրջ տարածաշրջանային և միջազգային հնարավորինս բարենպաստ մթնոլորտի և միջավայրի ձևավորումն է:

Կառավարության գործունեության 2021-2026 թվականների ծրագրում առանձնահատուկ տեղ է հատկացված մեր տարածաշրջանային արտաքին քաղաքականությանը և սա մի հանգամանք է, որ կցանկանայի առանձնահատուկ ընդգծել:

Այսօր մենք այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներ ենք տանում. Հայաստան-Վրաստան հարաբերություններում նոր դինամիկա է ի հայտ եկել և այն պետք է զարգացնենք: Ակտիվ երկխոսություն է տեղի ունենում Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որը պետք է կարողանանք ամրագրել կոնկրետ արդյունքներով:

Հատուկ ներկայացուցիչների մակարդակով մեկնարկել է Հայաստան-Թուրքիա խոսակցություն, օրակարգում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, Հայաստան-Ադրբեջան սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցը, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկի հարցը:

Այս համատեքստում մեզ համար մեծագույն խնդիր և առաջնահերթություն է մնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը և բազմիցս ենք ասել, որ հարցի կարգավորումը պատկերացնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջ քաշված սկզբունքների և տարրերի հիման վրա: Արցախի հայության իրավունքների լիարժեք և ամբողջական պաշտպանությունը մեր արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն հարցերից է:

Այս և արտաքին քաղաքական օրակարգի բազմաթիվ հարցերի վերաբերյալ Հայաստանն այսօր ակտիվ երկխոսության մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ:
Ռուսաստանը շարունակում է մնալ մեր ռազմավարական գործընկերն ու դաշնակիցը, որի հետ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, բնականոն զարգացում են ապրում, ինչն ամրապնդվում է ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում և ԱՊՀ-ում մեր համատեղ մասնակցությամբ:

Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մենք ռազմավարական երկխոսություն ենք սկսել և համոզված ենք, որ այն բնականոն կերպով կշարունակվի:
Ֆրանսիայի հետ Հայաստանը շարունակում է ունենալ առանձնաշնորհյալ հարաբերություններ և մեր խնդիրն է՝ այդ հարաբերություններն ավելի հարստացնել տնտեսական օրակարգերով:

Հարգելի ներկաներ, որպես արտաքին քաղաքական գործոն կուզենայի նշել ժողովրդավարությունը: Այսօր մեր երկիրն իրավամբ համարվում է ժողովրդավարական երկրների ընտանիքի անդամ, և մեր դիվանագիտական ծառայության խնդիրներից է՝ այս համարումը նյութականացնել արտաքին քաղաքական ասպարեզում և այն ծառայեցնել ի շահ Հայաստանի Հանրապետության անվտանգության և զարգացման, մեր ժողովրդի բարեկեցության:

Կուզենայի նշել Եվրամիության դերը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու հարցում և պիտի աշխատենք հարաբերություններում ի հայտ եկած դինամիկան ավելի զարգացնել: Եվրամիության, աշխարհի բազմաթիվ երկրներ, ինչպես օրինակ՝ Կանադան, Ճապոնիան ավելի ու ավելի տեսանելի պատրաստակամություն են ցուցաբերում աջակցել մեր ժողովրդավարությանը և մենք պետք է կարողանանք իրացնել այս պոտենցիալը: Մենք հարաբերությունների զարգացման նոր հնարավորություններ ենք նախանշում աշխարհի ամենամեծ ժողովրդավարության՝ Հնդկաստանի հետ և պիտի ջանք գործադրենք, որ սպասումներն արդարանան:

Հարգելի ներկաներ,

Այս 30 տարիների ընթացքում Հայաստանը հանդիսացել է միջազգային հանրության պատասխանատու անդամ և վստահելի գործընկեր, իր ներդրումն է բերել բազմակողմանի միջազգային իրավակարգի ամրապնդմանը, ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակների ու սկզբունքների վրա հիմնված միջազգային համագործակցությանը, վեճերի խաղաղ կարգավորմանը, կայուն զարգացման խրախուսմանն ու մարդու արժանապատվության և հիմնարար իրավունքների պաշտպանությանը։

Հայաստանը պատասխանատու գործառույթներ է ստանձնել միջազգային հարթակներում, այդ թվում՝ ներկայումս հանդիսանալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի փոխնախագահ։

Մենք մշտապես կարևորել ենք ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային իրավունքի վրա խարսխված բազմակողմանիությունը և միջազգային համագործակցությունը՝ հավատացած լինելով, որ միայն համատեղ ջանքերով է հնարավոր հաղթահարել գլոբալ ճգնաժամերը և ապահովել կայուն զարգացում։

Մենք նպատակադրված ենք կառուցել ժողովրդավարության, իրավունքի գերակայության, իրավահավասարության, մարդու իրավունքների պաշտպանության ու արդյունավետ կառավարման սկզբունքների վրա խարսխված ժամանակակից մարդակենտրոն պետություն: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածն ասում է. Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի հիման վրա՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով:

Եվ հենց Սահմանադրության այս դրույթն է, որ մեզ պիտի մղի ակտիվ քաղաքականություն վարել, որի նպատակը՝ բացի վերը նշվածից, պիտի դառնա նաև Հայաստանի տնտեսական կապերի, արտաքին առևտրաշրջանառության աճը: Եվ ժամանակակից տեխնոլոգիաները մեզ հնարավորություն են տալիս հաղթահարել տարածությունը և ավելի սերտ քաղաքական և տնտեսական հարաբերությունների մեջ լինել Արևելյան և Հարավարևելյան Ասիայի երկրների հետ, ավանդական քաղաքական կապերը տնտեսական կապերով հարստացնել Լատինամերիկյան ավանդաբար բարեկամ երկրների հետ: 2019 թվականին ես այց ունեցա Չինաստան, Վիետնամ, Սինգապուր և կորոնավիրուսով ընդհատված գործընթացը պետք է ակտիվացնել:

Տիկնայք և պարոնայք,

Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի դիվանագիտական ծառայության մեր դիվանագետներին, ինչպես և բոլորիս՝ ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակի առիթով։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք հասնել մեր նպատակների և երազանքների իրագործմանը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի:

Հարգելի ներկաներ,

Դիվանագիտությանը, արտաքին հարաբերություններին նվիրված այս միջոցառման ժամանակ չեմ կարող չխոսել Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների մասին: Մենք սրտի կսկիծով ենք հետևում ծավալվող գործողություններին, որոնք հիմա արդեն ակնհայտ է, որ ունենալու են գլոբալ հետևանքներ:

Մեր հույսն է, որ նախատեսված ռուս-ուկրաինական բանակցությունները կկայանան և արդյունք կունենան և դիվանագիտությունը կկարողանա լռեցնել թնդանոթները:

Շնորհակալ եմ»: