NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«Աշխարհաքաղաքական խնդիրներ լուծող պատերազմ է». հակառուսական կոնգլոմերատի բազմաթիվ ներկայացուցիչներ կան մեզ մոտ․ քաղաքագետ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Մենք ոչ թե զուտ ռուս-ուկրաինական, այլ աշխարհաքաղաքական մեծ բախում ենք տեսնում Արևմուտքի ու Ռուսաստանի միջև: Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին՝ «Փաստի» հետ զրույցում այս մասին նշել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Հետխորհրդային շրջանում Արևմուտքը բազում խոստումներ էր տվել Ռուսաստանի թե՛ ներկայիս, թե՛ նախկին ղեկավարներին: Այդ խոստումների 90 տոկոսը դրժվել է: Արևմուտքը, մասնավորապես, ոչ միայն դրժեց ՆԱՏՕ-ն չընդլայնելու խոստումը, այլ իր մեջ ընդգրկեց ԽՍՀՄ նախկին երկրների, ինչպես Էստոնիան, Լատվիան, Լիտվան: Իսկ Վրաստանի և Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալն այն կարմիր գիծն էր, որը Ռուսաստանը չէր կարող Արևմուտքին թույլ տալ: Մինչդեռ կարմիր գիծը հատվեց հենց Արևմուտքի կողմից. մինչև պատերազմը ՌԴ նախագահը առաջարկեց, որ ՆԱՏՕ-ն հրաժարվի Ուկրաինային ու Վրաստանին իր կազմում ընդունելու գաղափարից, դա հաստատի արդեն ոչ թե բանավոր, այլ գրավոր կերպով: Ցավոք, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարեց, որ ոչ մի ձևաչափով հնարավոր չէ բավարարել Ռուսաստանի պահանջները, եղավ նաև ԱՄՆ պատասխանը Ռուսաստանի առաջարկներին: Արդյունքը եղավ այս իրավիճակը՝ ռուս-ուկրաինական պատերազմի տեսքով: Այս պատերազմն իր կտրուկ հետևանքները կունենա: Կարծում եմ ՝ ՌԴ-ն «վաբանկ» է գնացել: Եվ եթե, Աստված չանի, ՌԴ-ն պարտություն կրի, շատ կարճ ժամանակահատվածում այդ հանգամանքը Ռուսաստանի կազմաքանդմանը կհանգեցնի, կտրուկ կփոխի միջազգային հարաբերություններում առկա ամբողջ իրավիճակը»,-ասաց նա՝ ընգծելով, որ նման սցենարի դեպքում մենք աղետալի իրավիճակում կհայտնվենք:

«Ես չեմ ասում, որ ՌԴ-ն շատ լավ գործընկեր է մեզ համար, բայց, միևնույն ժամանակ, կարևոր մի փաստ պետք է հասկանանք. Արևմուտքը մեր տարածաշրջանում 19-րդ դարից ի վեր ու մինչ օրս խաղում է Թուրքիայի ձեռքերով: Ու այս տեսանկյունից ՀՀ որևէ բնակիչ երբևէ թող չերազի, որ ՌԴ-ի պարտության ու այս տարածաշրջանից դուրս գալու պարագայում եվրոպական որևէ պետություն պաշտպանելու է մեր շահերը: Նման բան չի լինելու: Իսկ Թուրքիայի ու Արևմուտքի միջև մերթընդմերթ սրացող հարաբերությունները չպետք է խաբկանք առաջացնեն մեր հասարակության որոշ հատվածի մոտ: Մասնավորապես այն առումով, թե այդ հարաբերությունները բարդ են, ու նրանք հակամարտության մեջ են: Նրանց դիվանագիտական վայրիվերումները շատ կարճ ժամանակում լուծում են ստանում: Մեծ հաշվով՝ Թուրքիան Արևմուտքի թիվ մեկ գործընկերն է»,-նշեց քաղաքագետը՝ շեշտելով, որ հիմա, առավել քան երբևէ, Թուրքիան դա բացահայտ է ցույց տալիս:

«Հուսով եմ՝ Ռուսաստանը այս առումով կտեսնի, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում Թուրքիան, որի «Բայրաքթարներն» այսօր հարվածում են ռուսական շարասյուներին, զինվորական կուտակումներին: Ուրախ եմ, որ վերջապես Թուրքիան բացահայտ իր ատամները ցույց տվեց Ռուսաստանին: Ավելին, Էրդողանը բացահայտ քննադատում է ՆԱՏՕ-ին պասիվ կեցվածքի համար: Այնպես որ, սա աշխարհաքաղաքական խնդիրներ լուծող պատերազմ է, որի արդյունքում միջազգային հարաբերություններում տեղի կունենան շատ կտրուկ վայրիվերումներ, ինչպիսիք աշխարհը վերջին անգամ տեսել է ԽՍՀՄ փլուզումից հետո: Այսինքն, այս պատերազմից հետո աշխարհի նոր վերաձևավորման, աշխարհի բաժանման նոր սահմաններ են լինելու»,- ասում է Համբարյանը:

Նրա խոսքով, այս պատերազմը ի ցույց դրեց նաև մի քանի իրողություն:«Այս պատերազմով ակնհայտ դարձավ, որ լինի 3,5-4 մլն բնակչությամբ Վրաստան, թե 40 միլիոնանոց Ուկրաինա, միևնույնն է, Արևմուտքը երբեք իր սեփական ձեռքերով Ռուսաստանի հետ չի պատերազմելու, ՌԴ-ին դեմ առ դեմ դուրս չի գալու: Նման պատմական երկու խոշոր դրվագ կա, որոնց պարագայում Արևմուտքը պարտվել է. առաջինը 1812 թ. պատերազմն էր, մյուսը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմը: Հաջորդած մնացած դեպքերում Արևմուտքն իր շահերի համար օգտագործել է բոլորին: Արևմուտքից խաբված լինելու հանգամանքը ցայտուն երևաց Վրաստանի պարագայում: 2008-ի օգոստոսի պատերազմից հետո Վրաստանը խզեց դիվանագիտական, տնտեսական կապերը ՌԴ-ի հետ, բայց արդյունքում ոչինչ չստացավ: Այո, եվրոպացիները, ԱՄՆ-ը ֆինանսական ինչ-որ օգնություն տրամադրեցին Վրաստանին, բայց դա չէր կարող կոմպենսացնել այն վնասները, որոնք կրեց Վրաստանը այդ պատերազմից հետո: Հիմա Վրաստանը բացահայտ կերպով դեմարշ հայտարարեց Արևմուտքին՝ նշելով, որ չի միանալու ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին: Սա այն ապացույցն է, թե Արևմուտքի հետ բարեկամություն արած նույն Վրաստանը ինչ իրավիճակում է»,-ասաց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է ՀՀ դիրքին ռուս-ուկրաինական լարվածության ֆոնին, Գ. Համբարյանը նշեց. «2020-ի կապիտուլ յացիոն ակտի ստորագրումից հետո ՀՀ-ն փոքր վարկանիշ ունի միջազգային հարաբերություններում: Եվ, ընդհանրապես, Հայաստանի կարծիքն այս պահին ոչ ոք հաշվի չի առնում: Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող կապիտուլ յանտ Նիկոլ Փաշինյանն անգամ ունակ չէ մեր արտաքին քաղաքականության ոլորտում ինչ-որ կարևոր որոշումներ ընդունել: Օրինակ՝ մեր հարցերը քննարկվում են Մոսկվայի և Բաքվի, Մոսկվայի ու Անկարայի միջև, ու հետո մեզ այդ մասին տեղյակ են պահում: Այնպես որ, ՀՀ ակտիվությունն այս պահին ոչ թե ուղղակի վնաս կամ օգուտ, այլ զավեշտալի կլինի: Բացի այդ, ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանը մտածում է իր վարկանիշի մասին: Նա մինչև 2018 թվականի, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունն աչքի է ընկել հակառուսական կեցվածքով ու հիմա դիլեմայի առաջ է: Այն, որ նրա համար իշխանությունը պետությունից ավելի կարևոր է, բազմիցս է ապացուցվել: Ու հիմա եթե հանդես գա պրոռուսական հայտարարություններով, նույն Արևմուտքը «կփչացնի» նրան արդեն Արևմուտքում, Եվրոպայում նրան կհասկացնեն, թե ով էր մինչև 2018-ը և ինչ էր իրենից ներկայացնում: Իսկ եթե արևմտամետ հայտարարություններով հանդես գա, այստեղ արդեն գլուխ կբարձրացնի Ռուսաստանը, և անհայտ է, թե այս կոնֆլիկտի ավարտից հետո նա որտեղ կհայտնվի»:

Խոսելով Հայաստանի վրա այս ամենի հնարավոր ազդեցության մասին՝ նա հավելեց. «Այս պահի դրությամբ ռուս-ուկրաինական էպոպեայի ազդեցությունը աղետալի տնտեսական հնարավոր հետևանքներն են: Իսկ հեռահար առումով ՀՀ-ն կանգնած է շատ բարդ դրության առաջ, թեպետ խնդիրը կախված է ռուս-ուկրաինական հակամարտության հանգուցալուծումից: Կարծում եմ, ամեն դեպքում, ավելի լավ է բարեկամություն անել ռուսների հետ, քան դառնալ Թուրքիայի վասալը: Հայաստանը տնտեսական ու ֆինանսական առումով չունի այն, ինչ հետաքրքրում է Եվրոպային, բացի այդ, նույն Եվրոպան իր քաղաքականությունը Հարավային Կովկասում առաջ է տանում Թուրքիայի միջոցով: Ու այս իմաստով ինձ համար զավեշտալի է, որ մեր եվրոպամետները փորձում են խաբել մեր հասարակությանը, ներկայացնել այնպես, թե Ռուսաստանի պարտությունն օգուտ կբերի Հայաստանին: Այդ փորձերն են անում՝ լավ իմանալով, թե Եվրոպան կոնկրետ ում միջոցով է իր քաղաքականությունն առաջ տանելու Հայաստանում: Տեսնում ենք անգամ դեպքեր, երբ իրենց հանրային ելույթներում նույնիսկ Թուրքիային են պաշտպանում: Այսօր հակառուսական կոնգլոմերատի բազմաթիվ ներկայացուցիչներ կան մեզ մոտ»:

Գ. Համբարյանը շեշտեց, որ այս տեսանկյունից նաև բարոյական կողմը կա: «Ուկրաինայի ներկայիս նախագահն այն անձն է, որը երբեք չի թաքցրել իր հակահայկականությունը, չի թաքցրել, որ ինքը պաշտպանում է թուրք- ադրբեջանական տանդեմին: Վառ օրինակը 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանին շնորհավորելն էր: Ու այս առումով լավ կլինի, որ եվրոպամետները, եթե չեն սիրում, ապա գոնե հարգեն ՀՀ-ն, գոնե այդպիսով ցույց տան, թե իբր հայ են: Ավելին, 44օրյա պատերազմում, երբ մեր զինվորներին գլխատում էին, երբ ֆոսֆորային ռումբեր էին օգտագործում մեր զինվորների դեմ, մասսայաբար սպանում ու գնդակահարում էին խաղաղ բնակիչներին, պղծում մեր քրիստոնեական կոթողները, նույն եվրոպացիները ծպտուն չհանեցին»,-եզրափակեց քաղաքագետը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: