Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Բացասական հետևանքները չեն սպասեցնի․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ապրիլի 1-ից Հայաստանի սպառողների համար գազի գինը կբարձրանա։ Այս թանկացումը նախ և առաջ անհրաժեշտ է դիտարկել որպես թանկացումների շղթայի հերթական օղակ, քանի որ արդեն իսկ բարձրացել են ջրի և էլեկտրաէներգիայի սակագները, իսկ առաջին սպառման ապրանքների գների բարձրացումը վաղուց վերածվել է ամենօրյա «արարողության»։ Եվ չնայած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից փորձում են բացատրել, թե գազի գինը ոչ թե բարձրանում է սահմանին, այլ ճշգրտվում է ըստ մեր երկրին մատակարարվող գազի գնի կալորիականության, սակայն փաստը մնում է փաստ, որ սպառողներն ավելի թանկ են վճարելու գազի համար։ Նկատի ունենանք, որ գազի գնի թեման հայաստանյան հասարակության համար միշտ էլ ամենազգայուն հարցերից մեկն է եղել, այն, ընդհանուր առմամբ, մեծ դերակատարություն ունի գնագոյացման հարցում, քանի որ հանգեցնում է ոչ միայն արտադրանքի, այլև տրանզիտի թանկացման։

Այս տեսանկյունից Հայաստանի առանձնահատկություններից մեկն այն է, որ մեր երկրում ավտոմեքենաների մեծամասնությունն աշխատում է բնական գազով։ Իսկ գազի թանկացման դեպում գազալցակայանները մեքենաների լիցքավորման գներն իսկույն բարձրացնում են։ Սա միայն մեկ օրինակն է: Ընդհանրապես, գազի գնի բարձրացումը մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով շղթայական ազդեցություն է ունենում գների վրա: Ստացվում է, որ գազի գինը համատարած թանկացումների է հանգեցնելու այն պարագայում, երբ արդեն իսկ գնաճը հասել է ռեկորդային ցուցանիշների։ Այսինքն, եթե մինչ այս էլ թանկացումները զգալի հարված էին հասցնում երկրի սոցիալ-տնտեսական վիճակին, ապա կապույտ վառելիքի թանկացման արդյունքում իրավիճակը դառնալու է ուղղակի ծայրահեղ։ Տարվա սկզբին տեսանք, թե Ղազախստանում հեղուկ գազի թանկացումն ինչպիսի բողոքի ալիքի պատճառ դարձավ։ Ու հիմա կարելի է պատկերացնել, թե էներգակիրների թանկացումը բողոքի ինչպիսի պոռթկման պատճառ կարող է դառնալ մեզ մոտ։

Առանց այն էլ քաղաքացիների եկամուտները ոչ միայն չեն ավելացել, այլև շարունակում են նվազել։ Դրանով է պայմանավորված, որ բազմաթիվ քաղաքացիներ մեկնել են արտերկիր, մասնավորապես Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, սակայն ռուս-ուկրաինական հակամարտության սրման ֆոնին ռուբլու արժեզրկման արդյունքում նրանք ի վիճակի չեն լինելու փակել իրենց ծախսերը։ Դրան զուգահեռ, էականորեն նվազելու են Հայաստան ուղարկվող տրանսֆերտները, որոնք մեծ ֆինանսական հոսք էին ապահովում մեր երկրի տնտեսության համար։ Պետք է նաև նկատի ունենալ, որ Ռուսաստանը թույլ չի տալիս ֆինանսական միջոցներ դուրս բերել երկրից։ Օրինակ՝ մարտի 2-ից արգելվում է Ռուսաստանից 10 հազար դոլարը գերազանցող կանխիկ արտարժույթի դուրսբերումը։ Բնականաբար, արդեն պարզ է, որ տրանսֆերտների կրճատման արդյունքում արգելակվելու է տնտեսական ակտիվությունը, նվազելու են բյուջե մուտքագրվող գումարները։

Բացի դրանից, ռուբլու արժեզրկման արդյունքում էականորեն տուժելու է Հայաստանից արտահանումը դեպի ռուսաստանյան շուկա, իսկ արտահանման տեմպի անկումը իր հետ բերելու է նաև պետական բյուջե մուտքագրվող գումարների էական նվազում։ Եվ բացառված չէ, որ բյուջեում գոյացած ֆինանսական ճեղքի խորացման արդյունքում պետությունն ուղղակի ի վիճակի չլինի կատարել քաղաքացիների առջև ունեցած պարտավորությունները և վճարել թոշակներն ու աշխատավարձերը։ Այդպիսի իրավիճակներում, ինչպես ցույց է տալիս վերջին երեք-չորս տարին, իշխանություններն ամեն անգամ փրկօղակ են դիտարկում դրսից նոր վարկ ներգրավելու կամ պետական պարտքն ավելացնելու տարբերակը։ Այնինչ, պետական պարտքը հնարավոր չէ անվերջ բարձրացնել, և մոտենում է այն պահը, որ ուղղակի հնարավոր չի լինի վարկեր ներգրավել։

Հայաստանն ունի վճարունակության որոշակի սահման, որն անցնելու դեպքում չի կարող կատարել իր վարկային պարտավորությունները, իսկ արտոնյալ պայմաններով վարկերի դիմելու դեպքում դրանք տրամադրող համապատասխան հաստատությունները կարող են մեր երկրին նվաստացուցիչ պայմաններ պարտադրել։ Մյուս կողմից՝ անհրաժեշտ է հաշվի առնել, որ հայաստանյան բազմաթիվ տնտեսվարողներ ևս վարկեր են վերցրել՝ արտահանումը խթանելու նպատակներից ելնելով, սակայն առկա պայմաններում, չկարողանալով արտահանել իրենց արտադրանքը, նրանք կանգնելու են վարկային պարտավորություններն իրականացնելու խնդրի առաջ։ Եվ փոխանակ կառավարությունը միջոցներ ձեռնարկի արտահանողների համար ավելի նպաստավոր ու արտոնյալ պայմանների ստեղծման ուղղությամբ, նրանց ուսերի վրա են միանգամից ծանրացնում էներգակիրների՝ առաջին հերթին գազի սակագնի թանկացումը։

Լուրջ խնդիրների առաջ են կանգնելու հատկապես մեծ ծավալի՝ ամսական 10 հազար խորանարդ մետրից շատ գազ սպառողները, որոնց համար շուրջ 4 տոկոս թանկացում է նախատեսվում։ Իսկ սա ուղղակիորեն հարվածելու է մասնավորաբար ջերմոցային տնտեսություններին ու արդյունաբերության այնպիսի վերամշակող ճյուղերի, ինչպես, օրինակ՝ պահածոների, խմիչքի և կաթնամթերքի արտադրությունը։ Ուստի Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերի համար զարգացումների բացասական սցենարից խուսափելու համար ամեն կերպ պետք է զարկ տալ արտադրությանը, եթե անհրաժեշտ է՝ նաև լրացուցիչ դոտացիաներ տրամադրել՝ հաշվի առնելով, որ էներգակիրների սակագների բարձրացման արդյունքում հայկական արտադրանքը դառնալու է ավելի թանկ ու անմրցունակ։ Այլապես բազմաթիվ արտադրողներ՝ հատկապես ջերմոցային տնտեսությունները, իսկույն նախընտրելու են դադարեցնել իրենց գործունեությունը, ինչը դոմինոյի էֆեկտով կարող է տարածվել նաև այլ ոլորտների վրա։

Սակայն գործող իշխանությունները արտադրողներին աջակցելու ուղղությամբ համապատասխան նախաձեռնություններով հանդես գալու փոխարեն դեռևս հույսեր են փայփայում, թե շուտով Թուրքիայի սահմանները կբացվեն, առևտուրը կսկսվի, ու տնտեսական հարցերը կլուծվեն։ Զուգահեռ՝ թմբկահարում են ինչ-որ անհասկանալի թվեր, որոնք, ըստ մասնագետների, իրականում խոսում են ոչ թե աճի, այլ ընդհակառակը՝ շարունակական անկումների մասին»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում