Հայտնի է ուկրաինացի փախստականների թիվը
Մեկ շաբաթվա ընթացքում Ուկրաինայից փախստականների թիվը հասել է 1 միլիոնի: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին: Այս մասին գրում է РИА Новости գործակալութունը:
«Ընդամենը յոթ օրվա ընթացքում մենք ականատես եղանք Ուկրաինայից մեկ միլիոն փախստականների արտագաղթին հարևան երկրներ», - ասաց նա:
Նախօրեին Վարշավայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Դեշչիցան հայտնել էր, որ մարտի 2-ի դրությամբ մոտ կես միլիոն ուկրաինացիներ Լեհաստան են մեկնել ՌԴ ԶՈւ հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր։