Թող բոլորը հստակ գիտակցեն՝ լինի Նիկոլը, թե այլք, ոչ մեկը ի վիճակի չէ մեզնից խլելու մեր Սուրբ Անկախությունը. Արամ Մանուկյան«Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnրՄիացյալ Նահանգները Հայաստանի ժողովրդի հետ նշում է ձեր անկախության վերականգնման 35-ամյակը. Մարկո ՌուբիոՏոնակատարության օր ընդունել չի կարելի. Անդրանիկ Քոչարյանը՝ սեպտեմբերի 19-ին կազմակերպված միջոցառումների մասինԱլիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, որ սահմանազատում ունենանք. Սասուն Միքայելյանը չի ընունում արյունով գծած սահմանները
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am
Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով (լուսանկարներ)
Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ
Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին«Հույս ունեմ՝ մենք որպես ժողովուրդ կսթափվենք, կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա». ՀՀ երկրորդ նախագահ
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են
ՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,86%-ըՄենք գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը․ ՌուբինյանԱմուր պահենք Քրիստոսավանդ հույսը, հավատն ու սերը․ Վեհափառը շնորհավորել է Անկախության տոնը
Այսօր Երևանի 8 ավտոբուսային երթուղի կգործի այլ ճանապարհով
Ալեքսանդր Լուկաշենկոն հայերին հիշեցրել է բարեկամական կապերի արժեքի մասինԵրբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա բոլոր հայերի համար. Սերժ Սարգսյանի ուղերձը35 տարի առաջ ՀՀ անկախությանը կողմ քվեարկեց 2 միլիոն 43 հազար մարդ«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանն ու փակցրել են ՀՀ զինանշանը (տեսանյութ)Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ․ Արեգնազ ՄանուկյանՍպասում եմ բոլորիդ Հանրապետության հրապարակում. Փաշինյան (տեսանյութ) Երևանի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
Հայաստանի անկախությունը՝ Ադրբեջանի դրոշի գույների ներքո․ պատահականությո՞ւն, թե՞ քաղաքական ուղերձ (տեսանյութ)
Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. Ռյաբկով
Տնտեսություն

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կհասնեն Հայաստան, բայց կունենան նաև հայելային էֆեկտ

Եթե Ռուսաստանի տնտեսությունը թեթև մրսում է, Հայաստանի տնտեսությունը հիվանդանում է, քանի որ մեր երկրի տնտեսության կախվածությունը բավականին մեծ է Ռուսաստանի տնտեսությունից։ Սա տնտեսագետների գնահատականն է։

Սա նշանակում է, որ, հաշվի առնելով ռուսական ու հայկական տնտեսական սերտ կապը, տրամաբանական է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հետևանքով Հայաստանում ևս տնտեսությունն անկում կապրի: Համենայնդեպս առաջին սպառման և ոչ միայն այդ, ապրանքների գնային քաղաքականության վրա երևում են առաջին հետքերը։

Հարկ է նկատել, որ առաջին հերթին պատժամիջոցների ազդեցությունը կերևա այն ընտանիքների բյուջեի վրա, ովքեր արտագնա աշխատողներ ունեն Ռուսաստանում: Քանի որ առաջին հարվածը ռուսական ռուբլին է կրել, որն արժեզրկվել է և՛ դոլարի, և՛ դրամի նկատմամբ:

Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2021 թվականին բանկերի միջոցով ֆիզիկական անձինք արտասահմանից Հայաստան են ուղարկել մոտ 2 մլրդ 109 մլն դոլար, որից 856 մլն դոլարը կամ 41%-ը Ռուսաստանից է։

Ու ստացվում է՝ արտագնա աշխատանքի մեկնած հայերի աշխատած գումարները Հայաստան մուտք գործելիս և դրամի վերածվելիս, մոտավորապես կկիսվեն, կամ գոնե զգալի մասը կկորսվի։

Այլ կերպ ասած՝ կունենանք տրանսֆերտների նվազում: 

Ամեն դեպքում, հարկ է հիշել, որ տարիների ընթացքում, երբ Ռուսաստանը պարբերաբար ենթարկվել է տնտեսական պատժամիջոցների Արևմուտքի կողմից, ռուսական ռուբլին ու տնտեսությունը «դիմադրողականություն» են ձեռք բերել արտաքին շոկերի նկատմամբ։

Ուստի չի բացառվում, որ եթե նոր շոկային ազդակներ չլինեն, ապա առաջիկայում ռուբլու շուրջ կայունացման միտումներ կտեսնենք։ Գոնե տնտեսագետները հավատում են դրան, իհարկե միևնույն ժամանակ չբացառելով, որ հնարավոր է դեռ առջևում լինեն նոր պատժամիջոցներ․․․

Կլինեն նոր պատժամիջոցներ, և կոնկրետ ինչ տեսքով կլինեն՝ այս պահին տնտեսագետները դժվարանում են հստակ կանխատեսումներ անել, քանի որ պատժամիջոցները դեռևս չեն ներկայացվել ամբողջ փաթեթով, բայց այն, որ դրանք կանդրադառնան նաև արտահանման վրա՝ մասնագետները չեն կասկածում։

Նրանք հաշվարկել են՝ նախկինում x գումարով արտահանվող ապրանքը, այժմ 1/2x կարժենա, ինչի հետևանքով չի բացառվում, որ տվյալ ապրանքի պահանջարկը կնվազի:

Ռուսական շուկայում հայկական ապրանքների պահանջարկի հնարավոր անկման պարագայում հայ արտահանողների համար հեշտ չի լինելու այլ շուկաներ «նվաճելը»։ Իսկ եթե անգամ կարողանանք որոշ փոխարինող շուկաներ գտնել, ապա դա երկար ժամանակ կպահանջի՝ գուցե տարիներ։

Չի բացառվում, որ կտուժեն նաև Հայաստանում ռուսական կապիտալ ունեցող դուստր ընկերությունները․․․ Հատկապես, որ առաջին ծիծեռնակներն արդեն կան՝ ՎՏԲ բանկի հայտարարության տեսքով։

Թեև «ՎՏԲ Հայաստան» բանկը հանդես է եկել հայտարարությամբ, թե՝ կիրառված սահմանափակումները չեն ազդում հաճախորդների միջոցների անվտանգության և հասանելիության վրա, սակայն, միևնույն ժամանակ, արտերկրում գտնվող իր հաճախորդներին խորհուրդ է տալիս կանխիկացնել միջոցները կամ վճարել այլ բանկի քարտերով․․․

Այնպես որ՝ ռիսկերն ակնհայտ են․․․ Մյուս կողմից էլ հայ բանկիրները շտապում են հանգստացնել՝ բանկերն ի զորու են կարգավորել համակարգում ստեղծված դժվարությունները։

Ամեն դեպքում սրանք կանխատեսումներ են, և չպետք է մոռանալ, որ պատժամիջոցներ թելադրող Արևմուտքը ևս բազմաթիվ թելերով կապված է ՌԴ-ին ու ներկա է ռուսական շուկայում, ուստի, և բանկային համակարգին ուղղված պատժամիջոցները կարող են ունենալ հայելային էֆեկտներ։ 

Այնպես որ, այս առումով դժվար է ասել՝ որ երկիրն ավելի շատ կտուժի մյուսների համեմատ․․․

Արմինե Մկրտումյան