Մարիուպոլի շուրջ օղակը նեղանում է. Պուշիլին
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտնել է, որ Մարիուպոլի շուրջ օղակը նեղանում է։
«Բնակավայրերի ազատագրումը շարունակվում է, Մարիուպոլի շուրջ օղակը նեղանում է»,- ասել է նա «Россия 24» հեռուստաալիքի ուղիղ եթերում՝ հավելելով, որ Վոլնովախայում շարունակվում է «մաքրման» գործողությունը տարբեր գումարտակներից։