Ռուսաստանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Բալակլեա քաղաքը․ ՌԴ ՊՆ
Ռուսաստանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Բալակլեա քաղաքը, որը գտնվում է Խարկովի մարզում, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Բացի այդ, Կոնաշենկովի խոսքով, Ռուսաստանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Չիստոպոլյեն, Նովոպոլտավկան, Ժովտնևեն։