Չեռնիգովում նավթի պահեստ է այրվում
Չեռնիգովում նավթի պահեստ է այրվում. առավոտյան «Աստրա» կոմբինատի տարածքում հրթիռակոծության ժամանակ արկը հարվածել է նավթի պահեստին, ինչի հետևանքով բռնկվել է 3000 խմ ընդհանուր տարողությամբ նավթի պահեստը։
Այս մասին հայտնում է Ukraine Online-ը։
Զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը ճշտվում է։ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից ներգրավվել է 25 մարդ և 5 միավոր տեխնիկա։