Լեհաստանը կոչ է արել հրաժարվել Ռուսաստանից եկող ապրանքներից
Լեհաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության և մրցակցության գրասենյակի (UOKiK) տնօրեն Տոմաշ Չշզնին հորդորել է լեհ ձեռնարկատերերին և սպառողներին հրաժարվել Ռուսաստանից և Բելառուսից ապրանքներ ձեռք բերելուց:
«Սպառողներ, գիտակցաբար գնե՛ք. ուշադրություն դարձրեք շտրիխ կոդերին՝ 460-469 (արտադրված է Ռուսաստանի Դաշնությունում), 481 (արտադրված է Բելառուսում)»,- ասվում է հինգշաբթի օրը կարգավորիչի կայքում հրապարակված հայտարարության մեջ։