Վահագն Խաչատրյանն ընտրվեց ՀՀ նախագահ. քվեարկել է միայն ՔՊ-ն
Ազգային ժողովում Վահագն Խաչատրյանը երկրորդ փորձից ընտրվեց Հայաստանի նախագահ:
Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց քվեարկության արդյունքները, ըստ որոնց՝ քվեարկությանը մասնակցել է 71 պատգամավոր, և բոլորը կողմ են քվեարկել Խաչատրյանի թեկնածությանը:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր դաշինքները հայտարարել էին, որ չեն մասնակցելու նախագահի ընտրությանը, նաև թեկնածու չեն առաջադրելու:
ՀՀ նախագահին առաջին փուլում ընտրելու համար անհրաժեշտ էր պատգամավորների ձայների 2/3-ը, սակայն ՔՊ-ն չունի: Երկրորդ փուլում ընտրվելու համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների 3/5-ը: