ԱՄՆ-ում նպատակ չեն հետապնդում իշխանությունից հեռացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին․ Politico
ԱՄՆ կառավարությունը փորձում է օգտվել Ուկրաինայի իրավիճակից և պառակտում ստեղծել ռուսական հասարակության մեջ, մինչդեռ ամերիկացիները նպատակ չեն հետապնդում իշխանությունից հեռացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, գրում է ամերիկյան Politico թերթը։
Ամերիկացիները ձգտում են օգտվել ռուս հասարակության մեջ աճող պառակտումից, գրում է թերթը՝ «ԱՄՆ-ն ռուսներին մղում է մարտահրավեր նետելու Պուտինին» վերնագրով հոդվածում։